Այսօր: Հինգշաբթի, 21 Մարտի 2019թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 58
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
 
Խորհրդակցություն N 1
 
Համար 1Ամսաթիվ 20/06/2017 11:00
Վարող ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *ԽՄ ՆԻՍՏ
Բովանդակություն *

ԽՄ-ն հաստատում է հետևյալ օրակարգը.

1. Եկեղեցուն կից հրապարակի կառուցման կանաչապատման, ավտոկայանատեղի ստեղծման:

2. Երեխաների համար խաղահրապարակների և հանգստի գոտիների ստեղծման մասին:

Լսեցին-Եկեղեցուն կից հրապարակի կառուցման, կանաչապատման, ավտոկայանատեղի ստեղծման մասին

2016 թվականին մաքրվեց և բարեկարգվեց <<Սուրբ Աստվածածին>> եկեղեցու մերձակայքը, որը դրական ազդեցություն ունեցավ քաղաքացիների համար`ավելի հաճախ են այցելում եկեղեցի: Ուստի անհրաժեշտություն է առաջացել Շիրակացի փողոցի սկզբնամասում, որը հարակից է եկեղեցուն կառուցել հրապարակ իր բոլոր մանրամասնություններով, կանաչապատել 4 համապատասխան տեղում ստեղծել ավտոկայանատեղի:

ԽՄ-ն որոշում է համայնքի ղեկավարի գլխավորությամբ, մարզպետարանի ֆինանսավորմամբ հայտարարել մրցույթ և սկսել եկեղեցուն կից հրապարակի շինարարությունը.ԽՄ-ի որոշումը ընդունվեց միաձայն

Լսեցին- Երեխաների համար խաղահրապարակների և հանգստի գոտիների ստեղծման մասին;

Նկատի ունենալով քաղաքացիների կողմից ստացած դիմումները, որոնցում արտահայտված է նրանց անհանգստությունը և մտահոգությունը իրենց երեխաների ազատ ժամանակի և հանգստի ճիշտ կազմակերպման մասին, ԽՄ-ն որոշում է բարձրահարկ շենքերի բակերում. որտեղ համապատասխանաբար ավելի շատ երեխաներ են ապրում ստեղծել խաղահրապարակներ և հանգստի գոտիներ;

 

  • Կարծիքներ

Կարծիքներ


 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner